|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեկ տեղեկացանք, որ դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Գարեգին Պետրոսյանը պետք է ներեղություն խնդրի Ալեն Սիմոնյանից։ Հատկանշական է, որ գործը քննվել է «տնավարի», առանց մեզ ծանուցելու, ընդ որում դատարանը պարտավորեցրել է հրապարակում անել մի ՍՊԸ-ի, որը չի հանդիսանում լրատվական կայքի սեփականատեր։
Գործը «գյոզով» քննարկելը, ըստ մեզ բացատրվում է նրանով, որ հայցվորը կցված նկարի բովանդակությունն է։ Դատավարության մեջ չներգրավելով, դատարանը մեզ զրկել է դատավարական մի շարք երաշխիքներից, մասնավորապես հիմնավորելուց, որ, օրինակ, հրապարակումը (տկարամիտը, սակավամիտը, ծեծ ուտել ցանկացողը և այլն) համապատասխանում է իրականությանը, չի արատավորում անձի պատիվը և արժանապատվությունը, գործով փորձաքննություն նշանակելու, ընկալման խանգարումները պարզելու դատավարական հնարավորություններից և այլն։
Այս և մյուս խախտումների հիմքով ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։
Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան