Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բրյուսել՝ իր այցի մասին: Նա նշեց, որ իր ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:
Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:
«Մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունն ու պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացումը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերը, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում եք ու կանենք», - նշեց նա: