|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուս-ուկրաինական բանակցությունները կանցկացվեն Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատում՝ օսմանյան սուլթանների վերջին նստավայրում։
Բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով 10:30-ին։ Երկու պատվիրակություններն էլ արդեն ժամանել են Թուրքիա։
Ռուսական պատվիրակությունը, ինչպես նախկինում, գլխավորում է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Հայտնի է նաև, որ Ուկրաինայից բանակցություններին մասնակցում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան։
Վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է Բելառուսի տարածքում մարտի 7-ին։
Դոլմաբահչե սուլթանական նստավայրը կառուցվել է 19-րդ դարի կեսին Բալյանների հայտնի գերդաստանի կողմից։ Այն եղել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նստավայրը։