|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանություն չի տվել Լեհաստանի՝ երկիր խաղաղապահներ մտցնելու գաղափարին՝ հակամարտությունը սառեցնելու և Ռուսաստանի հետ պատերազմը չավարտելու վտանգի պատճառով։
Պետության ղեկավարն այս հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ռուս լրագրողներին տված հարցազրույցում։
«Ես դեռ լիովին չեմ հասկանում այս առաջարկը: Մեզ պետք չէ սառեցված հակամարտություն մեր պետության տարածքում, ես դա բացատրեցի լեհ գործընկերների հետ մեր հանդիպման ժամանակ: Ես գիտեմ, որ նրանք շարունակել են այս հռետորաբանությունը», - ասել է նա:
«Բարեբախտաբար, կամ ցավոք սրտի, սա դեռ մեր երկիրն է, և ես նախագահն եմ, ուստի առայժմ մենք կորոշենք՝ արդյոք այստեղ որոշակի ուժեր կլինեն»,- հավելել է Զելենսկին։