|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ժամը 11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4733 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Նոր Ուղի գյուղում` 16.23 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 647 ընտրողից քվեարկել է 105-ը:
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լանջանիստ գյուղում` 7.55 տոկոս, կամ 106 ընտրողներից քվեարկել է 8-ը:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: