|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշել է Կարեն Գաբրիելյանը:
Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է: