կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 16:54
Քաղաքական

Տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ն է Եվրամիության ծրագրերի աջակցության փաթեթը երկիր բերել. Արծվիկ Մինասյան

Տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ն է Եվրամիության ծրագրերի աջակցության փաթեթը երկիր բերել. Արծվիկ Մինասյան

Ես ուզում եմ հստակություն մտցնել՝ սա վարկային միջոց է, պետական պարտք, երկրորդ՝ ըստ հիմնավորման, Երևանում հանրային տրանսպորտի մասով 120-150 մլն եվրոյին համարժեք գումար է ծրագրված․ իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե քննարկվող ծրագիրը կապ ունի՞ Եվրամիության աջակցության փաթեթին և նշեց. «Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ն է բոլոր հարաբերությունները, այդ թվում՝ նաև Եվրամիության ծրագրերի աջակցության փաթեթը երկիր բերել և այլն»:

Դիտարկելով ծրագրի բիզնես մոդելը՝ Մինասյանը հարցրեց, թե ո՞րն է դրա հետգնման ժամկետը, Երևան քաղաքում հանրային տրանսպորտի միասնական շղթայի շրջանակներում ի՞նչ է ծրագրված և հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը մոտ ապագայում ինչքան է լինելու:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ գնվող տրանսպորտային միջոցների օպերատորը լինելու է Երևանի քաղաքապետարանի ներքո գտնվող ՓԲԸ-ն:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ դա Եվրամիության աջակցության ծրագրի մաս չէ, այլ ՎԶԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոց, բայց նշեց, որ ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2.6 մլրդ դոլարի աջակցության ծրագրի շրջանակներում էլ նախատեսված է էլեկտրաբուսների ձեռք բերում:

Արմեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ ուղևորափոխադրումների սակագնի փոփոխության հարց դեռ չի դիտարկվում, այն սուբսիդավորվում է քաղաքապետարանի բյուջեից: