կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 11:45
Քաղաքական

Մի՛ արեք ընենց, որ սկսեմ անուններով զբաղվել, տեսնեմ, թե ով ինչ ա ասել իմ անունից. քաղաքապետ

Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից. նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչ՞ւ չեք բերել, ես եմ հիշեցնում: Էն որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Միգուցե, այո, ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ, դա էլ է գործ: Ինձ մոտ փոստ չի մնում: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ հարգելիս, խնդիր ունենք, կներեք, 5 օր հետո կամ 10 օր հետո կպատասխանենք:

Գիտեմ՝ ինչ եմ ասում էլի, ասում ա՝ «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք ա էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում ա: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ ինիցիատորները մի քանի հոգի են», - ասաց Հրաչյա Սարգսյանը։