Այն բերելու է՝
․ Արցախի ամբողջական հանձնմանն Ադրբեջանին ու լիակատար հայաթափմանը,
․ Հայաստանի Հանրապետության լիակատար կապիտուլյացիայի՝ իր բոլոր հնարավոր վտանգներով, սպառնալիքներով և կործանարար հետևանքներով,
․ Ադրբեջանի և տասնյակ հազարավոր ադրբեջանցիների դատական հայցերի ընդդեմ Հայաստանի՝ գույքային և ֆինանսական փոխհատուցման պահանջներով, քանի որ նման պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն նշանակելու է ՀՀ կողմից մոտ 30 տարի "Ադրբեջանի տարածքների օկուպացիայի" ընդունում,
․ Սյունիքի աստիճանական հայաթափմանը, թրքացմանը և վերջնական կորստի,
․ ապագայում Արցախի վերաազատագրման համար պատերազմի դեպքում ազգային-ազատագրական պատերազմ մղելու դիրքերից հանդես գալու հնարավորության կորստի, քանի որ ցանկացած նման փորձ ի սկզբանե աշխարհի կողմից դիտվելու է որպես ՀՀ կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա,
․ ազգային ինքնության խորը ճգնաժամի, որի հաղթահարումը թերևս անհնար կլինի․․․
Որքան էլ որ «խաղաղությունը» ցանկալի է բոլորիս համար, թշնամու այս նախապայմաններով ստորագրված "խաղաղության պայմանագիրը" մեզ ոչ թե խաղաղություն է բերելու, այլ կործանում։