|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բրյուսելյան հանդիպումից հետո մենք այնպիսի կարծիք ունեինք, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղ պայմանագիր կնքել և սկսել սահմանազատման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը. հայտնում է APA-ն։
Խալաֆ Խալաֆովն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ «իրենց համար ընդունելի են այդ կետերը»:
Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
– պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: