Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նոր որոշում է կայացրել, որի համաձայն՝ փետրվարի 28-ից ժամանակավորապես սահմանափփակվում է Իրանից օտարերկրյա պետությունների քաղաքացիների մուտքը ՌԴ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
ՌԴ կառավարության հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը` ՌԴ անվտանգության դաշնային ծառայության եւ ՌԴ մաքսային ծառայության, Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության հետ համատեղ, 2020 թվականի փետրվարի 28-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից ժամանակավորապես սահմանափակել Իրանի Իսլամական հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի օդային անցակետեր, բացառությամբ` Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով օդային սահմանի անցակետի ՝ Մոսկվայի (Շերեմենտևո), բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների և ինքնաթիռների անձնակազմի, պաշտոնական պատվիրակությունների անդամների և Ռուսաստանի Դաշնությունում կացության թույլտվություն ունեցող անձանց»:
Հրամանագրում նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ը պետք է ժամանակավորապես դադարեցնի վիզաների ձևակերպումն ուտրամադրումը Իրանի քաղաքացիներին: Միևնույն ժամանակ Դաշնության Ներքին գործերի նախարարությունը կասեցնում է երկրի սահմաններից դուրս գտնվող իրանցի քաղաքացիների համար աշխատանքի թույլտվությունների, ուսուցման ու աշխատանքի տեղավորման նպատակով հրավերների ձեւակերպման, ինչպես նաև տրամադրման գործընթացը:
Ըստ մեկ այլ հրամանագրի ՝ ռուսական կառավարությունը փետրվարի 28-ին ժամանակավոր սահմանափակում է սահմանել Ռուսաստանի պետական սահմանով օդային անցակետերում Իրանից օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար: