կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-05 12:48
Քաղաքական

Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին

Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
• «Ներկայում երկրում ճգնաժամ է ստեղծվել ինչպես համավարակով, այնպես էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, որն աննախադեպ գնաճի պատճառ է դարձել: Հիմա էլ ասում են՝ «մենք պատերազմով ենք անցել» … Եվ չնայած բազմաթիվ հակասություններին և անկախ խտրական վերաբերմունքից, որ մշտապես կիրարկվել է [տեղաբնիկ] ժողովուրդների հանդեպ … նրանց շրջանում մի այսպիսի գաղափար է ձևավորվել․ «Մենք ծագումով թալիշ ենք, լեզգի ենք և այլն, այսինքն՝ թյուրքական էթնիկական պատկանելություն չունենք, բայց մենք բոլորս պայքարում ենք ընդհանուր հայրենիքի համար»»։ © ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագիտության բաժնի ադրբեջաներենի դասախոս, ադրբեջանագետ Mariam Մելքոնյան, «Պատերազմից հետո հակահայկական քարոզչության նվազում չենք նկատում», «Հայ զինվոր» ՀՀ ՊՆ հանդես, 02.03.2022 թ․ 
Ես միշտ ասել եմ, որ թուրքերի և ադրբեջանցիների հայատյացությունը բնութենական ապաբանական (irrational) հիմքից զատ՝ ունի առավել քան կիրառական և բանական (rational) հիմք։
• Կոնկրետ ադրբեջանցիների դեպքում դա ընկած է պետականության իմաստավորման և նպատակավորման հիմքում։ Առաջիկա տասնամյակներում ևս, ըստ մասնագիտական հաշվարկների, Ադրբեջանի տնտեսությունը շարունակելու է վատանալ, ներազգային համերաշխությունն, ըստ այդմ, կարող է դրվել կասկածի տակ, ուստի արտաքին ծավալապաշտությունն ու ընդհանուր թշնամու կերպարին ոչնչացնելու ընդհանուր նպատակը շարունակելու են մնալ արդիական։
• Սրան զուգահեռ ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններին թուրքերը բանակցությունների սեղանի շուրջ «կուտ են տալիս», որ թշնամանքի միակ պատճառը «7 շրջանն» էին և հայերիս մնացյալ «չարությունները», որոնք հիմա չկան, ուստի՝ заживём։ Այս թեմայով էլ խորհուրդ եմ տալիս լսել իմ վերջին «Ռազմահոսը» ։
• Կարճ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են մեզանում վտանգի զգացումը (ինչպես 1914 թ․-ից առաջ)՝ դյուրացնելու համար Հայաստանի վերջնական ոչնչացումը։
 
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ