Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 23:42
Հասարակություն

Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը

Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։

Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։

Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։

Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։

Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։

Ավելի վաղ «Авиаторщина» Telegram ալիքը տեղեկացրել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը: