կարևոր
1015 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-25 22:19
Աշխարհ Քաղաքական

Ահա և վերջ, հարգելի հայրենակիցներ, Մակրոնը հանձնեց Ուկրաինան. քաղաքագետ

Ահա և վերջ, հարգելի հայրենակիցներ, Մակրոնը հանձնեց Ուկրաինան. քաղաքագետ

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է.

«Ուկրաինայի հարցում կարծես շուտով ականատես կլինենք ռուս-ամերիկյան վերջնական համաձայնության։ Թրամփին փող է պետք, նա փող շատ է սիրում։ Իսկ տարածքը նրան պետք չէ, քանզի ինչպես Թրամփն է բազմիցս նշել' Ուկրաինան շատ հեռու է ԱՄՆ-ից։

Օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ Ուկրաինայից պահանջվող գումարը Ռուսաստանը կարող է տրամադրել Թրամփին ի հաշիվ սեփական սառեցված ակտիվների, որոնք կազմում են ճիշտ այնքան, որքան Թրամփն է պահանջում' 300-350 մլրդ դոլար։

Իհարկե այս տեսակետին շատերը դեմ եղան, թե այդ գումարները արդեն ծախսել են, և այլն, և այլն։ Բայց ահա Մակրոնը ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանկարծ հայտարարում է, որ ..... ռուսական ակտիվները հնարավոր չի առգրավել, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին։

Ահա և վերջ, հարգելի հայրենակիցներ։ Մակրոնը հանձնեց Ուկրաինան, հանձնեց առանց խղճի խայթի։ Չնայած պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր էր ստորագրել Զելենսկու հետ, խոստանում էր զինված կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա, և այլն, և այլն։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ Զելենսկու համար, ում անգամ եվրոչինովնիկների ներկայությունը Ռադայում չօգնեց ստանալ վստահության քվե պատգամավորների կողմից»։