կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 15:51
Քաղաքական

Կարճ՝ ՀՀ-ի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին

Կարճ՝ ՀՀ-ի  համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին
Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին:
 
Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու.
 
1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը:
 
2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա:
 
3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ ՝ Ալիևը:
 
4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին:
 
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ