Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո՛, այսօր Եռաբլուրի մեծացման համար մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց մեզանից յուրաքանչյուրը մեր անտարբերությամբ մեղավոր է։ Մեր անտարբերության արդյունքն է այսօրվա Եռաբլուրը։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր չափով մասնակցի այս պայքարին, որպեսզի վաղը Եռաբլուրը չքառապատկվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատագրում» շարժման անդամ Վահագն Չախալյանը։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժում»-ը ստորագրահավաք է սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։
«Եթե մենք ուժ չգտնենք և այս ապազգային իշխանությանը չհեռացնենք, դա օտարներն են անելու, դրա համար պետք է համախմբվենք և մեր ներքին խնդիրը ինքներս լուծենք։ Նիկոլը, Սահակաշվիլին, Զելենսկին գործիք են Արևմուտքի ձեռքին։ Ժողովրդավարություն տերմինը ընդամենը ժողովուրդներին խաբելու տերմին է»,-ասաց Չախալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։