|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց։
Անդրեասյանը, որ դիմադրեց ապօրինի որոշմանը, հայտնվեց իրավապահների թիրախում` նրա նկատմամբ գործ հարուցվեց «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով, քանի որ Անդրեասյանը հրաժարվել էր Սարգսյանի նշանակած համայնքապետին փոխանցել համայնքապետարանի կնիքը: Նրան բերման էին ենթարկել, իսկ որդու մասնակցությամբ միջադեպից հետո ազատ էին արձակել` կալանավորելով որդուն:
Նրան մեղադրեցին հորը բերման ենթարկող ոստիկաններին ծեծելու մեջ։ Երեկ Անդրեասյանը մեզ հայտնեց, որ իր դեմ հարուցված գործը կարճվել է, մինչդեռ որդու կալանքը փոխելու համար ներկայացված երկրորդ միջնորդությունն են մերժել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում