Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ի վերջո, մենք պետք է պարզենք, թե այն, ինչ հնչեցվում է կառավարության կողմից՝ թվեր, վիճակագրություն, կյանքի որակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աճ, դրանք ինչքանո՞վ են իրատեսական․ այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության հրապարակած՝ իրար առնչվող մակրոտնտեսական ցուցանիշների միջեւ, մեղմ ասած, կա անհամապատասխանություն:
Երկրորդ՝ 2021-ին միջին աշխաավարձն աճել է 7.6 %-ով, աշխատողների թիվը միջինը աճել է 4%-ով, եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ընդամենը 1 տոկոսային կետով, բայց ամբողջական եկամտահարկի ծավալը ավելացել է ընդամենը 3-3.5%-ով: Սա բացատրության կարիք ունի, մանավանդ, որ աշխատավարձից վճարվող հարկերի առյուծի բաժինը՝ 80%-ը, եկամտահարկն է: Բացատրեք այս անհամապատասխանությունը: Հարյուր անգամ հոդվածներով հարցը բարձրացրել ենք, բայց պատասխան չկա, և կառավարության հաջորդ նիստում նույն բան է կրկնվում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: