|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Կիրակի երեկոյան Իսրայելի նախագահի գրասենյակն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Յիցհակ Հերցոգը նախատեսում է այցելել Թուրքիա և հանդիպել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու առաջնորդների՝ «շուտով հանդիպման հնարավորությունը» քննարկվել է կիրակի Հերցոգի և Էրդողանի հեռախոսազրույցում։
Հերցոգը զանգահարել է Էրդողանին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներով. շաբաթ օրը Թուրքիայի նախագահը հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նախագահականում հայտնել են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Իսրայելի նախագահի՝ Թուրքիա նախատեսվող այցին։
Հունվարի վերջին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հերցոգը պետք է այցելի Թուրքիա «հաջորդ ամիս», և դա «նոր էջ կբացի» երկու երկրների հարաբերություններում։ Երկու օր առաջ Էրդողանը կրկին հայտարարեց, որ մարտի սկզբին ակնկալվում է Իսրայելի նախագահի այց։ Երկու անգամ էլ Իսրայելը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Թուրքիա այցի պլանները։