|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 2-ին ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցության» և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպել են «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչների հետ: Շարժման անդամները հանդիպումներ և խորհրդակցություններ են սկսել Արցախի քաղաքական և հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում էլ նախաձեռնել են հանդիպումը:
Հանդիպման ընթացքում նրանք խոսել են իրենց առջև դրված խնդիրների մասին: «Մեր հիմնական նպատակն է միավորել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի՝ Արցախով մտահոգ մարդկանց և Արցախի փրկության համատեղ գործողության ծրագիր մշակել»,- նշել է «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը կարևորել է ներքին միասնության ապահովումը և օրինական ճանապարհով նոր իշխանության ձևավորումը: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Արցախի և ՀՀ ներքին ու արտաքին մարտահրավերների մասին, անդրադարձել պատերազմից հետո Արցախի ներքաղաքական կյանքին և շեշտել համատեղ ուժերով ազգային նպատակներին հասնելու կարևորությունը:

