Շատ ուրախ կլինեի, եթե այս թվերը համապատասխանեին իրականությանը...Բայց...
Հիշեցնեմ, որ 2019 թ-ի սեպտեմբերի 10-ին և 12-ին Նիկոլ Անհողն իր ֆեյսբուքյան էջում աշխատատեղերի վերաբերյալ գրառումներ էր արել, ըստ որի պարզվում էր, որ 2 օր տարբերությամբ Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 4516-ով... Իսկ մինչ Նիկոլն այսպիսի թվերի մասին էր խոսում, «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի տնօրենի հաշվետվությունից պարզվում էր, որ 2019 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում կա 438 640 աշխատատեղ, այլ ոչ թե 601 հազարից կամ 606 հազարից ավելին ինչպես ներկայացնում էր Նիկոլը ... Այս ամենը բացահայտվելուց հետո կապիտուլյանտ Նիկոլը ջնջեց կամ փակեց իր 2019 թ-ի սեպտեմբերի 10-ի և 12-ի աշխատատեղերին վերաբերող այդ երկու գրառումները՝ փաստացի ընդունելով, որ կեղծել է տվյալները...
Պատահական չէ, որ այսօրվա հայտարարության ժամանակ շատ լավ հասկանալով, որ շատերը չեն հավատա իր այս մատնանշած թվերին վստահեցրեց, որ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող են նույնականացնել և որ որևէ թվային մանիպուլյացիա չկա...
Նույն այսօրվա կառավարության նիստում Նիկոլը ևս մի աբսուրդային հայտարարություն արեց... Ըստ Նիկոլի «2021 թ-ի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թ-ի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019-ի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018-ի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով»...
Առավոտվանից մինչև հիմա բազմաթիվ մարդկանց եմ հարցրել, թե արդյո՞ք նրանց աշխատավարձները 2021 թ-ի դեկտեմբերի դրությամբ 30 հազարաով կամ ինչ-որ չափով բարձրացել են 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համետմատ...95 տոկոսը նշեցին , որ չի բարձրացել,շատերինը նույնիսկ նվազել է, իսկ ումն էլ որ բարձրացել է՝ շատ ավելի քիչ, քան Նիկոլի մատնանշած 30 հազար դրամը... Օրինակ, եթե ես 2019 թ-ին ստանում էի "մաքուրով" 110 հազար դրամ, ապա հիմա ստանում եմ 108 հազար դրամ... Այսինք, իմ աշխատավարձը ոչ միայն չի բարձրացել, այլև նվազել է 2 հազար դրամով...Համոզված եմ, ինձ նմանները հարյուր հազարներն են...
Հետաքրքիր է, ու՞մ աշխատավարձներն է Նիկոլ Անհողն իրար գումարում և ստանում այն միջինը, որից ենթադրել է, որ մեկ տարվա կտրվածքով մեր աշխատավարձները բարձրացել են 30 հազար դրամով...
Դե հիմա հավատացե՛ք սրանց...