|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
2021 թվականի մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատё ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով:
Նվազել է հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել է պատշգամբը և այնտեղ առկա գույքը՝ մասնակի: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 և թնդանոթի 190 արկ,կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:
911 ահազանգման կենտրոնում կենցաղային բնույթի 33 կանչ է գրանցվել: Գերակշռող են ջրամատակարման, դռան և վերելակի բացման դեպքերը:
Զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ անցած շաբաթ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ելք չեն կատարել:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն: