կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-22 11:35
Աշխարհ

Թուրքիան օգնություն է ուղարկում Ուկրաինային

Թուրքիան օգնություն է ուղարկում Ուկրաինային

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նյութատեխնիկական օգնություն կուղարկի ուկրաինացի գործընկերներին՝ գերատեսչության կարողությունները ուժեղացնելու համար։ Այս մասին ուրբաթ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է իր ուկրաինացի գործընկեր Դենիս Մոնաստիրսկիի հետ հեռախոսազրույցում. հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն իր պաշտոնական կայքում։

«Թուրք գործընկերը ևս մեկ անգամ հավաստիացրել է պաշտոնական Անկարայի շարունակական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Նա նաև հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ-ի մտադրության մասին՝ մոտ ապագայում նյութատեխնիկական օգնություն ուղարկել Ուկրաինայի ՆԳՆ համակարգի ծառայությունների հնարավորություններն ուժեղացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են երկու պետությունների ազգային շահերի պաշտպանության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, անդրազգային հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության և Թուրքիայի առափնյա պահպանության միջև համագործակցության դինամիկան և ամրապնդումը, Ուկրաինայի ազգային գվարդիայի փոխգործակցությունը թուրքական ժանդարմերիայի հետ։