կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 15:45
Տնտեսական

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մի քանի օրվա ընթացքում հրաժարական կտա․ ընդդիմադիր պատգամավոր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մի քանի օրվա ընթացքում հրաժարական կտա․ ընդդիմադիր պատգամավոր

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի քանի օրվա ընթացքում հրաժարական կտա։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատու, նույնպես կհեռանա։ 

Պատգամավորի խոսքով՝ Քերոբյանի քաղաքական թիմը նրա հետ անազնիվ է վարվել՝ ամբողջ մեղքը բարդելով նախարարի վրա։ «Նման պայմաններում այսուհետ ես նրա կողքին եմ լինելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարել է, որ հենց ինքը թույլ չի տվել Քերոբյանին՝ հրաժարական տալ։