|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիան աջակցում է Վրաստանի մասնակցությանը կովկասյան տարածաշրջանում կայունության շուրջ ընթացող քննարկումներին։ Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Վրաստանը չի մասնակցել անցյալ ամիս Մոսկվայում կայացած 3+3 հանդիպմանը։ Սակայն վրացի պաշտոնյաները նշել են, որ երկիրն աջակցում է տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը հարևան այլ երկրների հետ և արդյունավետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Անկարան հաճախ կոչ էր անում ստեղծել վեց երկրներից կազմված պլատֆորմ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, տարածաշրջանում մշտական խաղաղության, կայունության և համագործակցության համար՝ այն բնութագրելով որպես շահեկան նախաձեռնություն տարածաշրջանների բոլոր խաղացողների համար: