կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 18:35
Հասարակություն

Փառք ու պատիվ գործող իշխանությանը` ոչ մի հեռուստաալիք չփակելու համար. ՀՌՀ անդամի թեկնածու

Փառք ու պատիվ գործող իշխանությանը` ոչ մի հեռուստաալիք չփակելու համար. ՀՌՀ անդամի թեկնածու

Փառք ու պատիվ գործող իշխանությանը, որ մինչ այժմ Հայաստանի տարածքում ոչ մի հեռուստաալիք չի փակվել, ինչպես նախկինում էր։ Հավատում եմ, որ մեր իշխանությունները խոհեմություն կդրսեւորեն եւ կշարունակեն այս ուղին։ Այս մասին հունվարի 20-ին ԱԺ նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու Հակոբ Հակոբյանը:

Թեկնածուի խոսքով՝ եթե վաղը որեւէ հեռուստաալիքի եթերում բռնություն քարոզվի, ինքը կդիմի դատարան եւ կառաջարկի զրկել հեռուստաալիքը լիցենզիայից։

«Ես սկզբունքորեն դեմ եմ քաղաքական նկատառումներով ցանկացած հեռուստաալիքի փակմանը»,- ասաց թեկնածուն։

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը, սակայն, հիշեցրեց այդպիսի դեպքերից մեկը: Դեպքը, ըստ նրա, տեղի է ունեցել հենց ներկայիս իշխանության օրոք։

«Խոսքը Հայկական երկրորդ հեռուստաալիքի մասին է։ Նրան զրկել են լիցենզիայից։ Հետո նա մասնակցել է մրցույթին, սակայն չի կարողացել հաղթել։ Դրան հաջորդեց որոշման բողոքարկումը դատարանում»,- պատգամավորը թարմացրեց բանախոսի հիշողությունը: