| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2021 թվականին պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու կապակցությամբ հարուցվել է 42 գործ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը։ Նա հավելեց, որ հինգ նյութ ուղարկվել է գլխավոր դատախազություն։
«Երկու դեպքում հայտարարատուները անհամապատասխանությունների վերաբերյալ բացատրություններ չեն տվել, երկու դեպքում էլ պարզվել է, որ հայտարարատուները որպես նվեր ավելի քան 3 մլն դրամ կանխիկ գումար են ստացել։ Մեկ այլ դեպք էլ կապված է տվյալների կոծկման կամ դրանց կեղծման հետ»,- ասաց նա։
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ այս տարի ուսումնասիրվել է պահանջները չկատարելու եւ շահերի բախման վերաբերյալ 45 դիմում եւ հրապարակում։
«Դրանցից երեքով հարուցվել է անհամապատասխանության վարույթ. մեկ գործ՝ մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, մյուսը՝ դատավորի նկատմամբ, ում լիազորությունները կասեցվել են։
Հանձնաժողովը նախատեսում է օրենքի նախագիծ մշակել, որը կվերաբերի ինչպես անհամապատասխանություններին, այնպես էլ շահերի բախմանը, պաշտոնատար անձանց ստացած նվերների հայտարարագրման համակարգ ներդնել եւ հայտարարագրերի համապարփակ գնահատման մեթոդաբանություն մշակել»,- հավելեց Ալեքսանյանը։
Կոռուպցիոն ռիսկերն այս առումով, ըստ նրա, առաջանում են կառավարման համակարգի թերության պատճառով։