Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հիմա մենք ունենք ակտիվ ընդդիմություն խորհրդարանում, բայց խորհրդարանից դուրս դեռ աշխատանք է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում։
«Եվ մենք եսնում ենք, որ առաջանում են բազմաթիվ խմբեր, խմբակներ, կուսակցություններ, ովքեր մարդկանց հանում են փողոց։ Այսինքն, բավականին լայն ճակատ է ձևավորվում այս իշխանությունների դեմ տարբեր օրակարգերով։ Եվ այս իշխանությունից մարդկանց դժգոհությունը գնալով ավել մեծանում է, որովհետև այս իշխանությունները որևէ խնդիր չեն լուծել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենք մանդատները վար չեն դնում, որովհետև օգտագործում են խորհրդարանի ամբիոնը, որպեսզի ցույց տան, թե ինչ կանեին իրենք, եթե լինեին իշխանության։
«Ազգային ժողովը Փաշինյանի հորական տան շուշաբանդը չի, մենք չենք գնում Փաշինյանի տուն նրա հետ սուրճ խմելու և հարցեր քննարկելու, մենք օգտագործում ենք խորհրդարանական ընդդիմությանը հասու բոլոր միջոցները, որպեսզի բացահայտենք Փաշինյանի իրական ազգադավ ծրագրերը, և առաջարկենք մեր այլընտրանքային լուծումերը»,-ասա Աթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․