|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին. խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 17 փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ford Tranist-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: