Հայաստանում հաղթած միակ քաղաքական դիսկուրսը «հողերը տանք, որ լավ ապրենքն» է: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, ԱԺ «Հայաստանց խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Մեզ չի հաջողվել նույնքան մատչելի, նույնքան պարզ և համոզիչ ձևակերպել մեկ այլ (ենթադրաբար դրա հակառակ) դիսկուրս։
Մենք պարտվել ենք հենց այսպես, աննկատ։ Մինչ մեր գլխում Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, մեր հորեղբայրներին, մորեղբայրներին, հորաքույրերին ու մորաքույրերին, եղբայրներին ու քույրերին համոզել են այլ բանում։
Նիկոլն ընդամենը այս դիսկուրսը կրկնողներից մեկն է, ընդորում, ամենափնթի կերպով կրկնողներից մեկը։
Բայց միայն հակազդեցությունն ու մատնանշումը, որ Նիկոլը կրկնում է «տանք, որ լավ ապրենք» իրականում պարտված թեզը, մեզ չի օգնի։
Մեզ նոր դիսկուրս է պետք, որը պետք է պատասխանի ինչպես ապրել այս տարածաշրջանում հարցին։
Ինչպե՞ս ապրենք այս տարածաշրջանում, այս հարևանների հետ, որոնք մեզ որպես սպառնալիք են ընկալում։
Ինչպե՞ս ապրենք, երբ ավելի փոքր ենք տարածքով, քանակով, ռեսուրսներով։
Ռեսուրս կունենանք ձևակերպելու այդ դիսկուրսը՝ մենք հնարավորություն կունենանք հաղթելու, թե չէ՝ պարտվելու ենք այնքան ժամանակ, քանի մնում ենք իրականում պարտված դիսկուրսը կրկնողներին արձագանքողի դերում»,- գրել է նա։