| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2011թ. հունվարի 1-ից 0-7 տարեկան բոլոր երեխաներն իրավունք կունենան անվճար բուժօգնություն ստանալ հանրապետության ցանկացած բուժհաստատությունում: Այդ նպատակով առողջապահության նախարարության կողմից երեխաներին կտրամադվեն առողջության պետական հավաստագրեր: Հիշյալ տարիքային խմբի երեխաների բուժումը բացարձակապես անվճար կլինի, բացառությամբ այն դեպքերի, երբ կկիրառվեն թանկարժեք սարքավորումներով հետազոտություններ:
Ինչպես ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, այս տարվա բոլոր նորածիններն արդեն ստացել են անվճար բուժօգնության հավաստագրերը: «Կարող եմ վստահեցնել, որ այս տարի ծննդատներից դուրս գրված յուրաքանչյուր երեխայի հատկացվել է անվճար բուժօգնության հավաստագիր: Հանրապետության բոլոր հիվանդանոցները տրամադրում են այդ հավաստագրերը»,-մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Շ.Հունանյանը:
Նշենք, որ «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագրի ներդրման համար 2011 թ. բյուջեից կտրամադրվի 3,13 մլրդ դրամ: