|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով մեր զորքերը Սյունիքում հետ են քաշվել՝ այդպիսով, լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և, առհասարակ, ամբողջ հանրապետության համար։
«Պետք է հասկանալ, թե այդ ինչ դրույթներ են եղել փաստաթղթու,մ և արդյո՞ք դրանք մինչև այսօր պահպանվում են։ Մեկ տարի անց բացահայտում ենք, որ մեր մեջքի հետևում ստորագրվել է փաստաթուղթ, որով Սյունիքի անվտանգությունը դրվել է շատ մեծ հարցականի տակ, թեպետ հակառակն էին ասում։ Սա շատ կարևոր է, որովհետև իշխանությունները նորից գաղտնի հերթական գործընթացն են նախատեսում, այս դեպքում՝ Թուրքիայի հետ, և պետք է հասկաալ, որ այն, ինչ հնչեցվում է, միշտ չէ, որ իրականություն է»,- ասաց Գրիգորյանը։