|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը:
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին:
Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30 Էջմիածնի Շողակաթ եկեղեցում:
ԱԱԾ մամուլի ծառայություն