|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այս հավաքով ուզում ենք ո՛չ ասել իրավական ամենաթողությանը։ Երկրում այսօր տիրում է համատարած իրավական ամենաթողություն․ ԲԴԽ-ի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Եվ դա մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել ամբողջ ազգի ողնաշարը, որ չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք այսօր գրեթե բոլոր գերտերությունների կողմից նետված են դեպի Հայաստան», - ասաց ԱԺ պատգամավորը:
Հակոբյանի խոսքով՝ թե՛ Սյունիքի, թե՛ մյուս համայնքների ղեկավարների կալանավորումներն ապօրինի են, դրա ապացույցը դատական գործընթացներն են։