Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակից, որտեղ հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին։
Այդ ընթացքում մի քաղաքացի փորձում էր մոտենալ Փաշինյանին։ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք»,- ասաց նա ու ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն։
Նշենք, որ այնտեղ էր նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը: