Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրք պրոֆեսոր Իզզեթ Օզգենչը հայտարարել է, որ թուրքերը պետք է պատրաստ լինեն արտակարգ դրության, որը կարող է հայտարարվել տնտեսական ճգնաժամի պատճառով։
«Արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի շարունակական անկումը սկիզբ է դրել մի գործընթացի, որը կհանգեցնի ծանր տնտեսական ճգնաժամի։ Մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք արտակարգ դրության, որը կարող է հայտարարվել ծանր տնտեսական ճգնաժամի արդյունքում, որն անխուսափելի է թվում»,- մեջբերում է Duvar-ը։
Պրոֆեսորը նաև անդրադարձել է Թուրքիայի Սահմանադրության 119-րդ հոդվածին, որումղ ասվում է, որ նախարարների կաբինետը կարող է վեց ամսով արտակարգ դրություն հայտարարել բնապահպանական աղետների, վարակիչ հիվանդությունների և տնտեսական ճգնաժամերի դեպքում։
Հրապարակման մեջ նշվում է, որ թուրքական լիրան մեծ կորուստներ է կրել։ Այն նվազել է ավելի քան 2%-ով, քանի որ ներդրողները ակնկալում էին, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը այս շաբաթ կնվազեցնի տոկոսադրույքները՝ չնայած աճող գնաճին:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, լիրան իջել էր մինչև ռեկորդային ցածր՝ գրեթե 15 լիրա մեկ դոլարի դիմաց, ցուցանիշին ինչը դրդել էր Կենտրոնական բանկին երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ միջամտել: