|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ, մասնավորապես.
- ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,
- սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,
- հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում,
- զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում,
- որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։
Խելամիտ կլինի նաև կառավարության անցումը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ ստեղծելով իրավիճակը վերահսկող և իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների մասին որոշումներ կայացնելու պատրաստ օպերատիվ շտաբ։
Այս կամ այն կերպ իրավիճակը կկարգավորվի և ճգնաժամից դուրս կգանք, սակայն գրագետ գործելաոճը և իրավիճակի հետևից վազելու փոխարեն այն սանձելը թույլ կտան շատ ավելի քիչ կորուսներով հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը»։