Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի քաղաքապետ, նախկին միջակ դերասան-միմոս Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Վարչապետ կոչեցյալի գարշաթերթը նրա մասին, «իր ունեցած» տեղեկությունների համաձայն, հերյուրանքներ է հրապարակել։ Բացարձակապես միտք չունենալով պաշտպանել Հայկ Մարությանին, հարց եմ ուղղում Հայաստանի «իրավապահ» մարմիններին․ Փաստորեն, «լրատվամիջոցը» չի նշել իր տեղեկության աղբյուրը, սա չի՞ տեղավորվում, վերջերս ԱԺ-ի կողմից ՁԼՄ-ների մասին ընդունված «օրենքի» շրջանակներում։ Հա, մոռացել էի, չէ՞ որ դուք վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ եք գործում։
Կարծում եմ, որ արդեն ստացել եք հրահանգը, ստուգել և մի բան գտնել քաղաքապետի գործունեության մեջ, այնուհետև գործ հարուցել, ձերբակալել և կալանավորել։ Շուտով, չէ՞․․․»,- գրում է նա: