Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում գրառումներ են տարածվում, թե թյուրք-մուսուլմաններին, որոնք լավ տիրապետում են հայերենին, բարձր աշխատավարձով աշխատանքներ են խոստանում:
Նշվում է, որ դիմորդները պետք է լավ հայերեն ու արևելահայ քերականություն իմանան, ցանկալի է՝ լինեն ադրբեջանցիներ: Նրանք պետք է տեղափոխվեն Անկարա, եթե ընտանիք ունեն` ընտանիքով, առաջին մեկ ամիսը կարող են հանգստանալ, ծանոթանալ Թուրքիային, ամբողջը՝ պետության հաշվին: Աշխատավարձը 1000-2000 ԱՄՆ դոլար է, լավ աշխատելու դեպքում` կավելանա 20-30 տոկոսով:
Ռուս ռազմական թղթակից, Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցում ադրբեջանական հրթիռից վիրավորված Յուրի Կոտենոկը նշում է, որ դրա հետևում կանգնած է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը` MİT-ը:
«Ահա այպիսի հայտարարություններ են տարածվում թուրքամետ խմբերի ու խողովակների միջոցով։ Թուրքական MİT-ը (նման գրառումների տակ հենց նրա ականջներն են երևում) լուրջ գրասենյակ է, և, ըստ երևույթին, շատ շուտով մենք ականատես կլինենք Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական արշավների քանակի և մասշտաբների կտրուկ աճի»,- գրում է Կոտենոկը: