Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ովքեր ասում են, որ սահմանային անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է, կա՛մ խոր պատկերացումներ չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում առաջնագիծը, կա՛մ հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն․ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։։
«Մենք երկու խնդիր ունենք։ Առաջին խնդիրը հիմնական բնագծերի ձևավորումն է, որը ենթադրում է սոցիալ-կենցաղային պայմանների ապահովում, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որը հնարավորություն կտար և՛ թիկունքային ապահովման մատակարարումներ իրականացնելու, և՛ սպառազինության առումով։ Եվ ունենք երկրորդ խնդիրը։ Ինձ համար ակնհայտ է, որ հետպատերազմական իրավիճակի նոր իրողությունները ստիպում են Հայաստանին և Արցախին՝ կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում իրականացվող ծառայության հարցում, որն առ այս պահը չի իրականացվել»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը և որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել կենցաղային մակարդակով։
«Օրինակ՝ վրանները բուդկաներով փոխարինելու տեսանկյունից, կամ փորձում են ցույց տալ, որ եթե մի դիրքում կան բետոնե պատնեշներ, ապա նշանակում է՝ մենք ամուր դիրքեր ունենք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։