|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության նախագիծը հնարավորություն է տալիս, որ մարդիկ նշանակվեն ՊՈԱԿ-ների ղեկավարներ, որոնք չունեն մասնագիտական աշխատանքի փորձ․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՊՈԱԿ-ների մասին օրենքին։
«Մենք ունենք հետևյալ պատկերը՝ բերվել է օրենքի նախագիծ, չգիտես ինչու՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից, երբ տրամաբանական կլիներ, որ ՊՈԱԿ-ներին վերաբերող օրենքի նախագիծը գոնե արդարադատության նախարարությունը ներկայացներ։ Կարծում եմ, որ ենթատեքստը հասկանալի է, և այս օրենքով ոչ թե ընդլայնում է շրջանակը, այլ․․․ Նախկին գործող օրենքով ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու համար մարդը պետք է ունենար մասնագիտական աշխատանքի ստաժ, մեր կառավարությունը բերել է օրենքի նախագիծ, որով մասնագիտական աշխատանքի ստաժը փոխարինել է ընդամենը համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժով»,- ասաց պատգամավորը։
Ավելին՝ տեսանյութով։