|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են քննարկել Լիբիայից արտաքին ուժերի դուրս բերման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ճեպազրույցի սղագրությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում, սակայն «բարձրաստիճան ներկայացուցչի» անունը չի հրապարակվում: «Սկզբունքորեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ և՛ թուրքերը, և՛ ռուսները համաձայնեցին, որ դա կարող է քննարկման թեմա լինել»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է անհապաղ դուրս բերել օտարերկրյա ուժերը Լիբիայից, իսկ հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Բեռլինում տեղի ունեցավ Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողով: Ռուսաստանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: Նա նշել էր, որ Լիբիայում զինված ներկայությունը պետք է կրճատվի: