կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 00:41
Հասարակություն

Հիշեք այս անունները, որոնք պատասխանատու են լինելու Արցախի նկատմամբ ոճրագործության համար. Ն. Հոխիկյան

Հիշեք այս անունները, որոնք  պատասխանատու են լինելու Արցախի նկատմամբ ոճրագործության համար. Ն. Հոխիկյան
Որևէ արդարացում չունի, թե կուսակցությունը կամ քաղաքական գործիչն ինչ բարի ցանկությունով է վաճառում իր հոգին սատանային։
 
Ներքևում նշված են այն կուսակցությունների անունները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության խորհրդակցական խումբ են ստեղծել։ Այլ կերպ ասած՝ փաստացի արբանյակ կուսակցություններ են՝ ծառայելով փաշինյանական ռեժիմին․
 
-«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,
 
-«Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը,
 
-«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը,
 
-«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը,
 
-«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը,
 
-Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը,
 
-Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը,
 
-«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը,
 
-Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը,
 
-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
 
Հիշեք այս անունները, քանի որ նրանք հավասարապես պատասխանատու են լինելու Արցախի նկատմամբ ոճրագործության ու թշնամու հետ գործարքի գնալու համար։
 
Ժողովուրդը ոչինչ չի մոռանում։ Այսօրվա մի փոր հացը վաղը ձեզ համար դառնալու է անեծք։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ