|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իշխանական ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն քվեարկության օրը քարոզչություն է իրականացնում։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 24-րդ համար Անահիտ Մկրտչյանն այսօր վաղ առավոտից Աբովյանի բնակիչներին Viber-ի միջոցով նամակներ է ուղարկում՝ կոչ անելով մասնակցել քվեարկությանը և ընդգծում, որ իրենք քվեաթերթիկում 4-րդ համարն են։ Ընդ որում, Անահիտ Մկրտչյանը նշում է, որ ընտրությունների արդյունքները վերջում ԿԸՀ-ում առցանց հրապարակվելու են։
«Հետագայում համայնքային ինչ-որ հարց բարձրացնելու դեպքում հաշվի են առնելու ընտրությանը ձեր մասնակցել-չմասնակցելու հարցը»,-նշված է Անահիտ Մկրտչյանի ուղարկած նամակում։
Քվեարկության օրը քարոզչություն իրականացնելն արգելվում է, հետևաբար ՔՊ ներկայացուցիչը խախտում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված իրավական դրույթները։
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:

