Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիան հայտնել է փետրվարի կեսերից կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշի մասին: Չորեքշաբթի Ռոբերտ Կոխի ինստիտուտը հայտնել է 67.186 նոր դեպքերի մասին, ինչը 302-ով ավելի է մեկ շաբաթ առաջ գրանցված ցուցանիշից, եւ 446 մահվան դեպքի` ամենաբարձր օրական ցուցանիշը փետրվարի 18-ից ի վեր, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 101.790 մարդ:
Գերմանիայի դաշնային եւ տարածաշրջանային կառավարությունները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել՝ COVID-19-ի չորրորդ ալիքին հակազդելու համար, այդ թվում՝ ուժեղացնելով պատվաստումների քարոզարշավը եւ սահմանափակելով շփումները, հատկապես` չպատվաստվածների համար:
DIVI ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի նախագահ Գերնոտ Մարքսը նախազգուշացրել է, որ մինչեւ Սուրբ Ծնունդ երկիրը դեռ կարող է 6000 մարդ ունենալ վերակենդանացման բաժանմունքում` անկախ նրանից, թե ներկայումս ինչ քաղաքականություն է վարվում: «Իրավիճակն իսկապես ավելի է լարվում», - ասել է Մարքսը ZDF հեռուստաընկերությանը` կոչ անելով կառավարությանը դիտարկել ժամանակավոր մեկուսացման հարցը: