Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում հատուկջոկատայիններն այս գիշեր դաժանորեն ցրել են ցուցարարներին։ Երկրորդ օրն է՝ երկրում չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Ցուցարարները դժգոհ են իշխանությունների քաղաքականությունից, որը, նրանց կարծիքով, հանգեցրեց ազգային արժույթի փլուզմանը։
Քաղաքների փողոցներում հավաքվել են ոստիկանական հավելյալ ջոկատներ, բերման ենթարկվածների թիվն արդեն հասնում է հարյուրների։
Սա վերջին մեկ տարվա ընթացքում ազգային արժույթի երկրորդ փլուզումն է։ Հերթական ճգնաժամը դարձել է ամենակործանարարը Թուրքիայի տնտեսության համար։ Գազալցակայանների մոտ հսկայական հերթեր են գոյացել՝ վարորդները փորձել են հին գներով վառելիք գնել, շատ մանրածախ և առցանց խանութներ ընդհանրապես փակվել են: