Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Սիրելի հայրենակից, վաղը Նիկոլն իր ֆեյսբուքյան ասուլիսով դիմելու է ձեզ և անուղակի կերպով հիմնականում ասելու է հետևյալը.
1. «Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում և չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետևաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ ևս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:
2. «Մենք պարտվել ենք, հետևաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի և ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջևանին կապող և Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները» (փաստացի միջանք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):
Մնացած բացատրությունները, որոնք վաղը կտա Նիկոլը՝ մեծ հաշվով մանիպուլյատիվ լոլոներ են լինելու, այնպես ինչպես զրոյական կետից սկսեց ու Արցախը Հայաստան է ասելով հանձնեց Արցախի մեծ մասը, և ամբողջ Հայաստանը դրեց մեծ հարվածի տակ:
ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք,
փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից:
Այսօր Նիկոլն ու Հայաստանը միմյանց ձեռքը կրակն են ընկել»: