|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 081-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6976 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Նոյեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1371 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 42 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8347-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2192 է, ընդհանուր առողջացածներինը՝ 292 092, փաստացի բուժվողներինը՝ 27 642: Մեկ օրում արվել է 9087 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 237 401 թեստավորում: