|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է Իդլիբի հյուսիսային շրջաններում գտնվող Քաֆր անցակետով թուրքական զինուժի համալրման մասին: Համալրումները ներառել են վառելիքով բեռնատարներ, պարենամթերք, ռազմական տեխնիկա և տասը ռազմական զրահամեքենա՝ 250 զինվորով:
Նոյեմբերի 4-ին SOHR-ը փաստել էր թուրքական ուժերի ժամանումը Իդլիբի հյուսիսային Քաֆր անցակետով դեպի «Պուտին-Էրդողան» տարածք (Իդլիբի շրջան): Ավտոշարասյունը բաղկացած է եղել մի քանի տասնյակ թուրքական ռազմական մեքենաներից, որոնցում եղել է ավելի քան 300 թուրք զինվոր։
SOHR-ը նշել է, որ թուրքական ուժերն ավելի քան մեկ տարով դադարեցրել են զինվորների արձակուրդները՝ մեծ ռազմական տեղակայման և նահանգում անցակետեր ստեղծելու նախապատրաստման պատճառով։