կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 21:21
Հասարակություն

«Գրքի բանկը»՝ Աղավնոյի դպրոցի գրադարանի համալրման համար

«Գրքի բանկը»՝ Աղավնոյի դպրոցի գրադարանի համալրման համար

Փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրը», ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մեկնարկելու է «Գրքի բանկ» ծրագիրը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված գրքի տաղավարի (BookBank) միջոցով հավաքագրված գրքերը հանձնվելու են ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:

«Գրքի բանկի» պաշտոնական բացումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին ժամը 13:00-ին:

Մինչև մարտի 1-ը ցանկացողները կարող են գրքի միջոցով նպաստել ծրագրին:

Հավելենք, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում: 2018թ. գրքի տաղավարի միջոցով հավաքվել է մոտ 1500 գիրք, որոնք փոխանցվել են ԱՀ Քաշաթաղի շրջանի Քաշունիքի դպրոցի գրադարանին: